Թողարկման օրը՝ հունվարի 10-ին, արքայազն Հարրիի 410 էջանոց «Spare» ինքնակենսագրականը դարձել է Մեծ Բրիտանիայում ամենաարագ վաճառվող ոչ գեղարվեստական գիրքը: Այս մասին հայտնում է Forbes USA-ը։
Transworld Penguin Random House ընկերության բրիտանական ստորաբաժանման տվյալներով՝ հունվարի 10-ին վաճառվել է գրքի 400 000 օրինակ՝ կանխիկ, էլեկտրոնային և աուդիո ձևաչափերով:
Միակ գրքերը, որոք թողարկման օրը վաճառքի թվով գերազանցել են արքայազն Հարրիի գրքին, վերաբերում են «մյուս Հարրիին», – իր հայտարարության մեջ նշել է Transworld-ի գործադիր տնօրեն Լարի Ֆինլին՝ նկատի ունենալով գրող Ջոան Ռոուլինգի Հարրի Փոթերի արկածների մասին գրքերը։
Մեծ Բրիտանիայի Waterstones գրախանութների ամենախոշոր ցանցի ներկայացուցիչները պարբերականին տրված մեկնաբանությունում նշել են, որ ընկերությունը վերջին տասնամյակում ստացել է ամենամեծ թվով նախնական պատվերները՝ մինչ «Spare»-ի թողարկումը։ Բացի այդ, հունվարի 10-ին The Bookseller գրքերի ցանցի ներկայացուցիչները, որոնք մասնագիտանում են ոչ գեղարվեստական գրականության մեջ, գնորդների «աննախադեպ թիվ» են գրանցել։
«Spare» գիրքը, որի որոշ հատվածներ լրագրողներին հասանելի են դարձել թողարկումից մի քանի օր առաջ՝ արտահոսքի պատճառով, բացահայտում է բրիտանական թագավորական ընտանիքի կյանքի և նրա անդամների հետ արքայազն Հարրիի բախումների մանրամասները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում