Եվրոպացիների գրեթե 80%-ը էներգետիկ ճգնաժամի մեջ մեղադրում է Եվրահանձնաժողովին

1 Min Read

Եվրամիության անդամ երկրների բնակչության մեծ մասը Եվրահանձնաժողովի վրա է բարդում ընթացիկ էներգետիկ ճգնաժամի պատասխանատվությունը, հայտնում է Szazadveg հետազոտական ​​կենտրոնը։ Հարցման համաձայն՝ եվրոպացիների 79 %-ը կարծում է, որ ԵՀ-ի կողմից իրականացվող սահմանափակող միջոցառումները հանգեցրել են էներգիայի գնի թռիչքային բարձրացման։

Նշվում է, որ ԵՄ երկրների քաղաքացիների միայն 21 %-ն ունի հակառակ կարծիք: Հետազոտության համաձայն՝ էներգետիկայի ոլորտում Եվրահանձնաժողովի գործողություններից ամենից շատ դժգոհ են Հունաստանում, Գերմանիայում և Խորվաթիայում։ Գերատեսչության քաղաքականությանն ավելի լոյալ են վերաբերվում Ֆինլանդիայում, Շվեդիայում և Դանիայում։

Միաժամանակ, վերլուծաբաններն ընդգծում են, որ ԵՀ-ի փաստարկը՝ էներգետիկ քաղաքականության ոլորտում նախկին ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտության մասին, չի համընկնում Եվրոպայի քաղաքացիների կարծիքի հետ։ Ավելին, նրանց կարծիքով, ուկրաինական հակամարտության բռնկումով Բրյուսելն իր էներգետիկ քաղաքականությունը կենտրոնացրեց ռուսական էներգակիրների դեմ պատժամիջոցների վրա, ինչն էլ ավելի նեղացրեց Եվրոպայի մանևրելու հնարավորությունը էներգետիկ շուկայում։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Եվրոպայում ճգնաժամը կշարունակվի մինչև Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ավարտը։

Կիսվեք այս հոդվածով