Եվրամիության (ԵՄ) պաշտոնական արժույթը կսկսի ամրապնդվել եղանակային լավ պայմանների ֆոնին, որոնք արդեն իսկ հանգեցրել են էներգակիրների գների իջեցման։ Նման կարծիք են հայտնել գերմանական Deutsche Bank ֆինանսական կոնգլոմերատի և ամերիկյան Morgan Stanley-ի վերլուծաբանները՝ Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում։
Փորձագետներն ակնկալում են, որ եվրոն կբարձրանա մինչև 1,15 դոլար՝ ներկայիս 1,07 դոլարի փոխարեն։ Ճապոնական Nomura International ֆինանսական հոլդինգում հունվարի վերջին կանխատեսել են 1,10 դոլարի նշագիծ:

Կանադական TD Securities ներդրումային բանկի մասնագետ Մարկ ՄակՔորմիկը նշել է, որ լավ եղանակը մեծապես կմեղմացնի ռեցեսիայի հաղթահարումը եվրոգոտու համար:
Նիդեռլանդական Aegon Asset Management ապահովագրական ընկերության մասնագետ Գարեթ Գեթինբիի խոսքով՝ տարածաշրջանում հաստատված օդի համեմատաբար բարձր ջերմաստիճանն օգնել է բացառել էներգաճգնաժամային աղետալի սցենարները, ինչը վերադարձրել է ներդրողների վստահությունը: Նա հավելել է, որ գազի գնի անկմանը զուգընթաց նվազում են եվրոյի նվազման ռիսկերը։
Your article is very helpful to me, I will bookmark your website so that I can read it better in the future.
Very nice post. I just stumbled upon your blog and wanted to say that I’ve really enjoyed browsing your blog posts. In any case I’ll be subscribing to your feed and I hope you write again soon!