Apple Inc.-ը նախատեսում է սկսել օգտագործել սեփական արտադրության էկրանները շարժական սարքերում արդեն 2024 թվականին՝ փորձելով նվազեցնել կախվածությունը տեխնոլոգիական գործընկերներից, ինչպիսիք են Samsung-ը և LG-ն։
Ընկերությունը մտադիր է սկսել իր ամենաթանկ Apple Watch-ի էկրանների փոխարինումը մինչև հաջորդ տարվա վերջ: Այս էկրանները կթարմացնեն ներկայիս OLED ստանդարտը՝ հասցնելով այն microLED տեխնոլոգիական մակարդակի։
Apple-ը նախատեսում է նաև ժամանակի ընթացքում այդ էկրանները ներկայացնել այլ սարքերի՝ այդ թվում՝ iPhone-ի համար:
Այս փոփոխությունները Apple-ի սարքերը սեփական արտադրության մասերով փոխարինելու հսկայական ծրագրի մի մասն են: Apple-ին բաժին է ընկնում LG Display-ի հասույթի 36%-ը, իսկ Samsung-ի՝ 6,6%-ը:
Ըստ Bloomberg-ի՝ մինչ օրս Apple-ը մի քանի միլիարդ դոլար է ծախսել նոր էկրանների մշակման վրա, որոնք ներքին առումով համարվում են ընկերության ամենակարևոր նախագծերից մեկը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում