Apple-ը Broadcom-ի առանցքային չիպը կփոխարինի սեփականով

1 Min Read

Apple Inc-ը նախատեսում է 2025 թվականին փոխարինել իր սարքերում Broadcom Inc չիպը սեփական չիպով։

IPhone արտադրողը փորձում է սահմանափակել իր կախվածությունը չիպերի այլ արտադրողներից՝ անցնելով նորագույն Mac-երի չիպերի իր շարքին՝ փոխարինելով Intel Corp-ի չիպերը: Apple-ը նախատեսում է փոխարինել Broadcom չիպերը Wi-Fi-ի և Bluetooth-ի համար:

Նշենք, որ Apple-ն ամերիկյան Broadcom-ի ամենամեծ հաճախորդն է։ Կուպերտինոյում գտնվող ընկերությանը բաժին է ընկնում Broadcom-ի եկամտի մոտ 20%-ը:

Ըստ վերլուծաբանների՝ Apple-ի որոշումը, ամենայն հավանականությամբ, Broadcom-ի եկամուտներին 1-ից 1,5 միլիարդ դոլարի վնաս կհասցնիի:

Broadcom-ի բաժնետոմսերն արձագանքել են 2% անկումով։

Սակայն նշվում է նաև, որ Broadcom-ի ռադիոհաճախականության (RF) չիպերը հեշտ չէ նախագծել և արտադրել, և դժվար թե դրանք կարճաժամկետ հեռանկարում փոխարինվեն:

Apple-ը նաև ցանկանում է փոխարինել Qualcomm Inc-ի բջջային չիպերը սեփականով մինչև 2024 թվականի վերջը կամ 2025 թվականի սկզբին:

 

Կիսվեք այս հոդվածով