Հացահատիկի և ալյուր արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավան հայտարարել է, որ Վրաստանում հացի արժեքը մինչև մարտ չի փոխվի՝ չնայած Ռուսաստանից հացահատիկի արտահանման մաքսատուրքի բարձրացմանը։
«Որոշակի քանակությամբ ցորեն, ալյուր ենք ներկրել, պաշարներ կան, իսկ գների մասով Հաց արտադրողների ասոցիացիան մեզ հետ զրույցում հաստատեց, որ գնային փոփոխություններ չենք ակնկալում»,- պարզաբանել է նա։
Ռուսաստանից ցորենի արտահանման մաքսատուրքը 2023 թվականի հունվարի 11-ից հունվարի 17-ը կաճի 14,5%-ով և կկազմի 4766,3 ռուբլի՝ մեկ տոննայի դիմաց։
Ռուսաստանը երկար տարիներ եղել է Վրաստանի` ցորենի հիմնական մատակարարը, ուստի Ռուսաստանի Դաշնությունում արտահանման մաքսատուրքի յուրաքանչյուր բարձրացում երկրի համար անհանգստության պատճառ է դառնում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում