«BMW»-ն ներկայացրել է ապագայի թվային մեքենայի` BMW I Vision Dee իր տեսլականը Լաս Վեգասում անցկացվող «Consumer Electronics Show (CES)» ցուցահանդեսի ժամանակ:
«BMW I Vision Dee»-ի ապագայի մեքենան միջին չափի սեդան է՝ խելացի ուղեկիցով, ընդլայնված իրականությամբ և թափքի գույնը ճկուն փոխելու ունակությամբ: «BMW Group» ընկերության ինժեներները կատարելագործել են էլեկտրոնային թղթի (e-ink) տեխնոլոգիան` մեքենայի գույնի ճկուն կառավարման համար: «ePaper» թաղանթն ամրացվում է թափքի վրա և կարող է ցուցադրել մինչև 32 տարբեր գույներ: Մեքենայի թափքը բաժանված է 240 հատվածի, որոնցից յուրաքանչյուրը պատված է առանձին էկրանով և կարող է փոխվել մյուսներից անկախ։
«BMW»-ն մշակել է նաև հավելյալ իրականության նոր համակարգ, որը դիմապակու ամբողջ մակերեսը վերածում է հսկայական էկրանի։ Օգտագործելով ցուցիչները վահանակի վրա՝ վարորդները կարող են հարմարեցնել, թե որքան թվային բովանդակություն են ցանկանում տեսնել գլխավոր էկրանին:
BMW I Vision Dee-իի ներքին համակարգը կատարելագործվել է յուրահատուկ «թվային զգացմունքային փորձ» ստեղծելու համար: Մոդելը հագեցած է թվային օգնականով, որը ոչ միայն հասկանում է մարդու խոսքը, այլև կարող է արտահայտել տարբեր հույզեր, այդ թվում՝ ուրախություն, զարմանք և հավանություն՝ «ուղեկցող» ավատարը դիմապակու վրա ներկայացնելով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում