Investcorp-ը Պարսից ծոցի արաբական երկրներում կներդնի մինչև 1 մլրդ դոլար

1 Min Read

Բահրեյնում գտնվող Investcorp ներդրումային ընկերությունը մտադիր է առաջիկա հինգ տարիների ընթացքում մինչև 1 միլիարդ դոլար ներդնել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրներում: Առաջին հերթին ներդրումները ուղղվելու են Սաուդյան Արաբիայի լոգիստիկ հատվածին։

Investcorp-ի տնօրեններից մեկի՝ Հազեմ բեն Ղասեմի կարծիքով Սաուդյան Արաբիայում լոգիստիկ ոլորտը և արդյունաբերությունը աճի հսկայական ներուժ ունեն, և կարող են թագավորությունը դարձնել առաջատար արդյունաբերական ուժ և համաշխարհային լոգիստիկ կենտրոն:

Նախկինում ընկերությունն 1 մլն դոլարով արդեն ձեռք է բերել գրեթե 20 հազար քառակուսի մետր տարածքով պահեստ Սաուդյան Դամամ քաղաքում։

Բահրեյնյան ընկերության ընդհանուր ներդրումներն ամբողջ աշխարհում պահեստային լոգիստիկայի ոլորտում արդեն գերազանցել են 4 միլիարդ դոլարը, այս միջոցներով Investcorp-ը ձեռք է բերել գրեթե 4 միլիոն քառակուսի մետր արդյունաբերական տարածքներ։

 

Կիսվեք այս հոդվածով