Ըստ Գերմանիայի Հատուկ տնտեսական խորհրդի անդամ Մոնիկա Շնիցերի՝ Գերմանիայում գնաճը, ամենայն հավանականությամբ, կթուլանա, եթե չնախատեսված բան տեղի չունենա:
«Եթե չնախատեսված ոչինչ տեղի չունենա, ապա մենք պետք է արդեն անցած լինենք գնաճի գագաթնակետը»,- ասել է Շնիցերը հարցազրույցներից մեկի ժամանակ։
Ավելի վաղ Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հայտարարել էր, որ իր գրասենյակը 2023 թվականին գնաճը կանխատեսում է 7 տոկոս, մինչդեռ 2024 թվականին այն կնվազի։ Այս դեպքում թիրախային ցուցանիշը 2% մակարդակն է։
Պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերին Գերմանիայում գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 10%։ Հոկտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 10,4%, ինչը ռեկորդային է Գերմանիայի վերամիավորումից ի վեր։ Սեպտեմբերին գնաճը եղել է 10 %—ի մակարդակում, օգոստոսին՝ 7,9 %—ի։ Դրա վրա էապես ազդում է էներգակիրների գների աճը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում