Եվրոպայում շարունակվում են տնտեսության բոլոր ոլորտներում էներգետիկ անկախության հասնելու փորձերը: Իրավիճակը ավանդական վառելիքների շուկայում օր-օրի ավելի է անկայունանում, որը հսկայական կորուստներ է պատճառում: Հատկապես կարևորագույն ոլորտ է գյուղատնտեսությունը, որտեղ վառելիքի գների կայունացումը և նույնիսկ նվազումը կլուծի պարենային անվտանգության խնդիրը:
Այս նպատակով 10 տարի բիովառելիքի ոլորտում հետազոտություններ և մշակումներ իրականացնող բրիտանական Bennamann ընկերությունը ստեղծել է նորարարական տրակտոր՝ T7-ը, որը կարողանում է աշխատել բիովառելիքով: New Holland T7-ն աշխատում է հեղուկ մեթանով, որը կարելի է ստանալ օգտագործելով ընդամենը 100 կովի գոմաղբ: Հետաքրքիրն այն է, որ նման վառելիքի օգտագործումն իր արդյունավետությամբ չի զիջում դիզելային վառելիքին, սակայն ավելի էժան է և էկոլոգիական տեսանկյունից անվնաս:
Ավելին կարող եք իմանալ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում