Ռեժիսոր Դմիտրի Դյաչենկոյի «Չեբուրաշկա» ընտանեկան կատակերգությունն առաջ է անցել Կլիմ Շիպենկոյի «Խոլոպ» ֆիլմից և դարձել ամենաշատ եկամուտ ունեցող ռուսական ֆիլմը ներքին տարածման պատմության մեջ։ Այս մասին են վկայում կինոդահլիճներում ֆիլմերի ցուցադրությունների մասին տեղեկատվության Միասնական դաշնային ավտոմատացված տեղեկատվական համակարգի (ЕАИС) տվյալները, որի օպերատորը Կինոֆոնդն է:
«Չեբուրաշկա»-ն Ռուսաստանում վարձույթի մեկնարկից ի վեր՝ 2023 թվականի հունվարի 1-ից, ունեցել է 3,082,245,827 ռուբլի եկամուտ։ «Խոլոպ»-ի ընդհանուր եկամուտը՝ ըստ ЕАИС-ի կայքի տեղեկատվության, կազմել են 3,082,031,790 ռուբլի: «Չեբուրաշկա»-ն վարձակալության տասներորդ օրը կարողացել է շրջանցել «Խոլոպին»։
«Մենք շատ ուրախ ենք, որ «Չեբուրաշկա»-ն և ամանորյա վարձույթի բոլոր ֆիլմերը թույլ են տվել կինոթատրոններին գումար վաստակել, իսկ հանդիսատեսին՝ հաճույք ստանալ կինոթատրոններ գնալուց»,- ՏԱՍՍ-ին ասել է Yellow, Black and White ընկերության և ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Էդուարդ Իլոյանը։
Պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի այն հարցին, թե սպասվո՞ւմ է արդյոք «Չեբուրաշկա»-ի շարունակություն, Իլոյանն ասել է, որ առայժմ անհրաժեշտ է սպասել ֆիլմի թողարկման ավարտին «գործընկերների հետ այդ հնարավորությունը քննարկելու համար»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում