Հայաստանը շարունակում է իր քայլերը թվային աշխարհում: Երկրում կյանքի են կոչվում Տեղեկատվական Հաղորդակցության Տեխնոլոգիաներ /ՏՀՏ/ ոլորտի զարգացմանը նպաստող նախագծեր: Դրանք Հայաստանին օգնում են տարածաշրջանում ձեռք բերել թվային անկախություն, որն առանցքային դեր ունի ՀՀ անվտանգության հարցում: Այս ոլորտում պետք է չհապաղել, գնալ առաջ և փորձել հնարավորինս ավելի հետաքրքիր լուծումներ գտնել, ինչը կօգնի բարձրացնել համացանցի հասանելիությունը, կիբերանվտանգությունը, էլեկտրոնային ենթակառուցվածքների առկայության մակարդակը, ինչպես նաև էլեկտրոնային կառավարության և մատուցվող ծառայությունների որակը: Այս բոլոր ցուցանիշների օգնությամբ մարդկությունը կարողանում է գնահատել կյանքի որակի թվային կողմը: 2022 թ․-ին հաշվարկվել է 117 երկրների՝ այդ թվում նաև Հայաստանի թվային որակի մակարդակը:
Եվ այսպես.
Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են ստորև բերված պետությունները.
Գծապատկեր 1. Կյանքի թվային որակի համաթվով առաջին երեք առաջատար երկրները 2022 թ.-ի դրությամբ
Ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, 2022 թ․-ին աշխարհում թվային որակի ամենաբարձր չափանիշները գրանցվել են Իսրայելում, որը զբաղեցրել է առաջին հորիզոնականը 117 երկրների շարքում:
Երկրորդ տեղում է Դանիան, իսկ Գերմանիան զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Այս երկրներում թվային զարգացվածության մակարդակն այնքան բարձր է, որ իրապես նպաստում է տեղաբնակների կյանքի է՛լ ավելի բարձր որակի ապահովմանը:
Հետաքրքիր է պարզել՝ ինչպիսին է իրավիճակը Հայաստանում: Այդ նպատակով կուսումնասիրենք համաթվի բաղադրիչների մասով ՀՀ զբաղեցրած դիրքերը 117 երկրների շարքում և 2022 թ․-ի դրությամբ.
Գծապատկեր 2. Կյանքի թվային որակի համաթվի բաղադրիչների մասով ՀՀ գրաված դիրքերը 2022 թ.-ի դրությամբ
Համացանցի հասանելիության ցուցանիշով Հայաստանը գրավել է 2-րդ հորիզոնականը: Այս ցուցանիշով Հաաստանը զիջում է միայն Իսրայելին:
Գերմանիան ընդամենը 3-րդ տեղում է: Էլեկտրոնային կառավարության ներդրման գործընթացը շարունակվում է: Այս ցուցանիշով դեռևս խնդիրներ ունենք և զբաղեցնում ենք ընդամենը 71-րդ հորիզոնականը: Այս ցուցանիշով առաջատարներն են ԱՄՆ-ն, Սինգապուրը, և Մեծ Բրիտանիան:
Էլեկտրոնային ենթակառուցվածքների և անվտանգության պարագայում Հայաստանը զբաղեցրել է 68-րդ հորիզոնականը: Այս երկու ցուցանիշների մասով առաջին հորիզոնականներում են հայտնվել համապատասխանաբար Դանիան և Հունաստանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում