«Հացահատիկի գործարքի» մեկնարկից ի վեր Ուկրաինայի նավահանգիստներից ծովային հումանիտար միջանցքով արտահանվել է գրեթե 17 մլն տոննա գյուղմթերք։
Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին հայտարարել է, որ հունվարի 8-ի դրությամբ 633 նավով հացահատիկային միջանցքով արտահանվել է 16,9 մլն տոննա գյուղմթերք, այդ թվում՝ հացահատիկ, և այդ ծավալի միայն 5,4 տոկոսն է առաքվել ամենաաղքատ երկրներ։
Ուկրաինայից սննդամթերքի արտահանման վերաբերյալ համաձայնագրերը կնքվել են 2022 թվականի հուլիսի 22-ին Ստամբուլում 120 օրով։ Պայմանագրերից մեկն ի սկզբանե ուժի մեջ էր մինչև նոյեմբերի 19-ը և կարգավորում էր Կիևի կողմից վերահսկվող Օդեսայի, Չորնոմորսկի և Յուժնի նավահանգիստներից հացահատիկի արտահանման կարգը։
Պայմանագրերը երկարաձգվել էին նոյեմբերի 17-ին ևս 120 օրով։
ՌԴ ԱԳՆ-ն բացատրել է, որ գործարքը երկարաձգվել է ավտոմատ կերպով՝ դրանում ներգրավված կողմերի (Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա, ՄԱԿ) առարկությունների բացակայության պատճառով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում