Կառավարության որոշմամբ որոշ կազմակերպություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքից

1 Min Read
✍️Կառավարության որոշմամբ․ 
  • «ԲԵՏՈՆԱԳՈՐԾ» ՓԲԸ-ն մետաղապլաստե դռների և պատուհանների, պատուհանագոգերի, մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրության համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
✅Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․4 մլրդ դրամի ներդրում։
✍️Կստեղծվի 10 նոր աշխատատեղ՝ 170-190 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

 

 

  • «ԼԻԿՎՈՐ» ՓԲԸ-ն դեղամիջոցների արտադրության համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
✅Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 5․3 մլրդ դրամի ներդրում։
✅Կստեղծվի 9 նոր աշխատատեղ՝ մինչև 490 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
  • «ԴԵԿՈՐՊՐՈՖ» ՍՊԸ-ն պատուհանների և ապակեփաթեթների արտադրության համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
✅Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1.7 մլրդ դրամի ներդրում, որից շուրջ 1․1 մլրդ դրամը կապիտալ, իսկ մնացած մասը հումք ու նյութերի ձեռքբերման համար:
✅Կստեղծվի 28 նոր աշխատատեղ՝ 330-400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Կիսվեք այս հոդվածով