Եվրոպայում սպասվում է վերջին տարիների ամենատաք հունվարը, որը կթեթևացնի մի քանի ամիս առաջ ԵՄ-ում բռնկված էներգետիկ ճգնաժամը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ամերիկյան Maxar Technologies ընկերությունում, որը մասնագիտանում է արբանյակային ծառայությունների մատուցման ոլորտում ակնկալում են, որ ողջ տարածաշրջանում մինչև հունվարի վերջ կպահպանվեն չափավոր ջերմաստիճանները․ սպասվում է, որ ուժեղ մթնոլորտային ճակատը կարգելափակի սառը բևեռային օդի հոսքը:
Ընկերության օդերևութաբան Մեթյու Դրոսն ընդգծել է, որ հունվարի առաջին կեսը կարող է լինել վերջին տասնամյակների ամենատաքներից մեկը։
Maxar-ի և Weather Company-ի կանխատեսումների համաձայն՝ Գերմանիայում և Ֆրանսիայում սպասվում են 2-ից մինչև 5 °C-ով նորմայից բարձր ջերմաստիճանային տատանումներ՝ մինչև հունվարի 17-ը։ Դրա պատճառով Եվրոպայում ջեռուցման պահանջարկը կարող է ցածր լինել վերջին տասը տարվա միջինից։
Ավելի վաղ Գերմանիայի դաշնային ցանցային գործակալությունում նշել էին, որ այս ձմեռային սեզոնին Գերմանիայում գազի դեֆիցիտի առաջացումը գնալով ավելի քիչ հավանական է դառնում, սակայն վառելիքի տնտեսական սպառման հրատապ առաջարկությունը նախկինի պես պահպանվում է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում