Հինգ միլիարդատերեր 2022 թվականին ռեկորդային գումարներ են կորցրել, հայտնում է ամերիկյան Forbes ամսագիրը։
Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Meta-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Google-ի մայր ընկերության՝ Alphabet-ի գործադիր տնօրեն Լարի Փեյջը և Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը միասին կորցրել են $ 378 մլրդ։
Աղքատացած միլիարդատերերի ցանկը գլխավորում է Իլոն Մասկը։ Նա կորցրել է ռեկորդային 125 մլրդ դոլար։ Tesla-ի բաժնետոմսերը, որոնք ձեռնարկատիրոջ կապիտալի հիմնական մասն են կազմում, անցյալ տարի 65 %-ով անկում են ապրել՝ Twitter սոցցանցի գնման հայտարարությունից հետո:
Ջեֆ Բեզոսը 2022 թվականին կորցրել է 85 մլրդ դոլար՝ Amazon-ի բաժնետոմսերի արժեքի 50 % անկման պատճառով։ Քանի որ ներդրողները կասկածի տակ են դրել Meta-ի՝ մետավերսի կառուցման վրա կենտրոնանալու ծրագրերը, ընկերության բաժնետոմսերի գինը մեկ տարում ընկել է 64 %-ով, արդյունքում Մարկ Ցուկերբերգը կորցրել է 77 միլիարդ դոլար:
Իսկ չորրորդ և հինգերորդ տեղերում են համապատասխանաբար՝ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը։ Առաջինը կորցրել է 46 միլիարդ դոլար, երկրորդը՝ 45 միլիարդ դոլար։ Նրանց Alphabet ընկերության բաժնետոմսերը 2021 թվականի վերջից ընկել են 39 %-ով՝ ՏՏ շուկայի ընդհանուր անկումից հետո։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում