Աուդիոգրքերի շուկայի սահմանները շարունակում են ընդլայնվել։ Մասնավորապես 2022 թ.-ին 2021 թ.-ի համեմատ աուդիոգրքերի վաճառքի ծավալները աճել են 25 %-ով՝ հասնելով $ 1,5 մլրդ։ Մինչև 2030 թ.-ը աուդիոգրքերի առուվաճառքի տարեկան ծավալները հասնելու են միջինում $ 35 մլրդ։
Աուդիոգրքերի շուկայում իրենց մասնաբաժինն են ցանկանում ընդլայնել այնպիսի խոշոր ընկերություններ ինչպիսիք են «Apple»-ը, «Amazon»-ը, «Google»-ը և այլ մրցակիցներ։
Այս պայքարում յուրաքանչյուրը փորձում է որոշակի նորամուծություններ առաջարկել սպառողներին։ Այս տեսանկյունից «Apple»-ը իր «Books» ծառայությունում ավելացրել է աուդիոգրքեր, որոնք ձայնագրվել են արհեստական բանականության կիրառմամբ։
Նկատենք, որ «authors.apple.com» հղումով անցնելիս գրքի հեղինակներին առաջարկվում է փոխակերպել իրենց գրքերը աուդիոգրքերի՝ թվային պատմիչի օգնությամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում