Meta-ն տուգանվել է 413 մլն դոլարով

1 Min Read

Իռլանդիայի տվյալների պաշտպանության հանձնաժողովը տուգանել է ամերիկյան Meta ընկերությանը 390 միլիոն եվրոյով (413 միլիոն դոլար)՝ Facebook-ում և Instagram-ում տվյալների գաղտնիության կանոնների խախտման համար:

Հանձնաժողովի չորեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ ասվում է, որ վերոնշյալ հարթակները պետք է վերանայեն իրենց իրավական մոտեցումը գովազդի նկատմամբ՝ հիմնվելով Եվրամիությունում անձնական տվյալների պաշտպանության օրենքների վրա:

Ինչպես ընդգծել է Reuters-ը, այժմ Իռլանդիայում Meta-ի նկատմամբ կիրառված տուգանքների ընդհանուր գումարը կազմում է 1,3 միլիարդ եվրո (1,38 միլիարդ դոլար):

Ներկայումս իռլանդական կարգավորիչը շարունակում է զբաղվել ամերիկյան կորպորացիայի ծառայությունների հետ կապված ևս 11 գործով։

Կիսվեք այս հոդվածով