Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 14.4%:
Դիտարկվող ժամանակահատվածում տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
ծառայություններ՝ 28.2%,
առևտրի շրջանառություն՝ 16.2%,
շինարարություն՝ 13.9%,
արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 8.4%:
2022թ.-ի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 67.8%-ով. գրանցվել է արտահանման առաջանցիկ աճ՝ 75.2%, իսկ ներմուծումն ավելացել է 63.6%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 8.7%-ով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում