ԹՎԱՅԻՆ ԲԱՆԿԻՆԳԸ՝ ԻՍՐԱՅԵԼԻ ԿԲ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

1 Min Read

Իսրայելի Կենտրոնական Բանկը շարունակում է կոշտ կարգավորումները բանկային ոլորտում: Մասնավորապես, բանկային համակարգի դռները մեծ դժվարությամբ են բացվում նորեկների համար:

Այսպես, անցյալ տարի «One Zero Digital Bank»-ը ստացել է վերջնական լիարժեք բանկային լիցենզիա՝ դառնալով առաջին նոր իսրայելական բանկը վերջին 43 տարում: Այս առումով հետաքրքրական է այն փաստը, որ Իսրայելի Կենտրոնական բանկը սկսել է լիցենզիա շնորհել ներդրողներին՝ նոր թվային բանկ ստեղծելու համար: Իսրայելի բանկը հայտնել է, որ իր բանկային վերահսկողության բաժինն ավարտել է «Esh Bank Israel» անունով նոր հաստատության ստուգման գործընթացը:

Իսրայելի ԿԲ-ը նշում է, որ բանկի գործարկման համար կպահանջվի մոտ մեկուկես տարի, իսկ «Esh Bank Israel»-ի նախագահ Շմուել Հաուզերը փաստում է, որ դեռևս երկար ճանապարհ ունեն անցնելու՝ հավելելով, որ բանկը կառաջարկի գրավիչ տոկոսադրույքներ և բանկային ծառայություններ՝ առանց միջնորդավճարների:

 

Կիսվեք այս հոդվածով