Հայաստանի դաշնակից համարվող Ռուսաստանը նույնպես պատրաստվում է Ամանորին և Սուրբ Ծնունդին: Վերջինս արդեն մեծ խնդիրներ է ստեղծել աշխարհի համար՝ իրավիճակը մոտեցնելով Երրորդ Աշխարհամարտին: Ինչպես նշում է ներկայիս Հռոմի Պապը, աշխարհն արդեն իսկ ներքաշված է Երրորդ Աշխարհամարտի մեջ և վերջը պարզապես չի երևում:
Ռուսաստանը շարունակում է իր գործողություններն Ուկրաինայում՝ պատճառելով հսկայական ավերածություններ այդ երկրին: Կան բազմաթիվ զոհեր և հաշմանդամներ: Իրավիճակն առավել է բարդանում, քանի որ արևմտյան երկրները շարունակում են ռազմական գոտի տեղափոխել ավելի շատ զենք և զինամթերք: Բացի այդ՝ հակամարտությունում ներգրավված է ավելի քան 30 երկրի վարձկան, որոնք կատաղի պայքար են մղում Ուկրաինայի համար:
Այս իրավիճակում, երբ հակամարտության լիարժեք կողմ ես, շատ բարդ է մտածել ինչ-որ տոնակատարությունների մասին: Սակայն, ռուսները տարբեր կերպ են արտահայտում իրենց տրամադրությունները.
Գծապատկեր 1. Ռուսաստանցիների վերաբերմունքը ամանորյա տարբեր միջոցառումներ իրականացնելու մասով 2022 թ․-ի դրությամբ
Այն հարցին, թե արդյոք այս տարի պետք է իրականացվեն հրավառություններ, հարցվածների 54 %-ը պատասխանել է, որ դեմ է: Ռուսաստանաբնակների վերաբերմունքը երեխաներին նվիրված ամանորյա միջոցառումներին եղել է դրական: Այսինքն հարցվածների 81 %-ը գտնում է, որ երեխներին պետք է հնարավորինս զերծ պահել աշխարհաքաղաքական այս աղետներից՝ կազմակերպելով ամանորյա միջոցառումներ:
Ռուաստանցիներին հարցրել են, թե իրենք ինչպես են վերաբերում տարբեր քաղաքաների հրապարակներում տոնածառների տեղադրմանը և քաղաքի զարդարմանը: Այս դեպքում հարցվածների 55 %-ը նշել է, որ պետք է իրականացվեն նման միջոցառումներ, իսկ 34 %-ը կողմ է ավելի զուսպ զարդարանքներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում