Արքայադուստր Դիանայի նամակն աճուրդում վաճառվել է 18 հազար ֆունտով

1 Min Read

Արքայադուստր Դիանայի նամակը՝ արքայազներ Ուիլյամի և Հարիի ստորագրությամբ, աճուրդում վաճառվել է 18 հազար ֆունտ ստեռլինգով։ Նամակի լուսանկարը հրապարակել է Mirror թերթը։

Նամակում արքայադուստր Դիանան շնորհակալություն է հայտնել Լոնդոնի ոստիկանության սերժանտ Ջորջ Փլամբին՝ Ուիլյամի ծննդյան խնջույքին մոտոցիկլետային շոու կազմակերպելու և ուղեկցելու համար։ Արքայազնները, որոնք այդ ժամանակ յոթ և չորս տարեկան են եղել, ներքևում ավելացրել են իրենց անունները: Դիանայի նամակը թվագրված է 1989 թվականի հունիսի 21-ով և գրված է Քենսինգթոնյան պալատի պաշտոնական թղթի վրա։

«Հարգելի սերժանտ Փլամբ, ես չեմ կարող նկարագրել, թե որքան ուրախացրեց այս շոուն բոլոր փոքրիկներին և նրանց մայրերին: Ես գիտեմ, թե որքան զբաղված եք բոլորդ այս պահին, ուստի մեզ համար մեծ պատիվ է, որ դուք և Ձեր թիմի անդամները կարողացաք մասնակցել ծննդյան տոնակատարությանը: Խնդրում եմ ընդունեք մեր ամենաանկեղծ շնորհակալությունը: Հարգանքներով՝ Դիանա, Ուիլյամ, Հարրի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով