ԻՆՉ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ ԱՌԱՆՑ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՒՂԱՐԿԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

Հայաստանը հերթական Ամանորն ու Սուրբ ծնունդը տոնում է բավականին լարված պայմաններում։ Արդեն մոտ երկու շաբաթ է՝ շրջափակման մեջ են գտնվում Արցախի մեր հայրենակիցները։ Հայաստանի իշխանությունները հաշվի չեն առնում  այն փարձված ճշմարտությունը, որ երբ թուրքերը խոսում են խաղաղությունից, պետք է սպասել պատերազմի։ Պատմությունից հայտնի փաստերին ու վկայություններին ի հակառակ՝ մենք գնում ենք դեպի այսպես կոչված «թուրքական խաղաղության դարաշրջան»։

Թուրք-ադրբեջանական հաղթանակի առաջին գրավականներից մեկն այն էր, որը 30 տարի անց աշխարհին ներկայացող Հայաստանը պառակտված էր ներսից և դրսից։ Ցավոք,  իրավիճակը դեռևս նույնն է։ Իսկ նախկինում առկա տնտեսական խնդիրները ոչ միայն լուծում չեն ստանում, այլև ավելի են խորանում։ Մասնավորապես, շատերի հույսն այսօր կրկին արտագնա աշխատանքի մեկնած կամ արտասահմանում բնակություն հաստատած հարզատներն են: Բազմաթիվ ընտանիքներ մեծապես կախված են մեր հայրենակիցների ուղղարկած դոլարներից, ռուբլիներից և եվրոներից։
Բավական է դուրս գալ և շրջել Երևանի մի շարք խոշոր առևտրի կենտրոններում, սուպերմարկետներում և տարադրամի փոխանակման կետերում, և կտեսնենք մարդկանց ահռելի կուտակումներ, որոնք հայկական դրամով են փոխանակում հարազատներից ստացած գումարները։

Իրավիճակը հիմքից լուծելու փոխարեն իշխանությունները փորձում են հարկել այս եկամուտները՝ ևս մեկ կախվածություն ստեղծելով մեր տնտեսության համար։ Պատկերացրեք, որ մեր հայրենակիցների ուղարկած գումարներն իրապես զգալի են։
ԱՅսպես, 2022 թ․-ի հոկտեմբերին, 2021 թ․-ի հոկտեմբերի և 2022 թ․-ի նախորդ ամսվա համեմատ, ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված փոխանցումների ծավալների փոփոխությունները պարզապես ապշեցնում են

Գծապատկեր 1․ Ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված փոխանցումների տարբերության 2022 թ․-ի հոկտեմբերի մեծության համեմատումը 2021 թ․-ի հոկտեմբերի և 2022 թ․-ի սեպտեմբերի մեծությունների հետ

2022 թ․-ի հոկտեմբերին փոխանցումների զուտ ներհոսքի ծավալը կազմել է մոտ 327 մլն ԱՄՆ դոլար։ Վերջինս 2022 թ․-ի հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, աճել է 6 %-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ մոտ 4,5 անգամ։ Փոխանցումների զուտ ներհոսքի ծավալները ՌԴ-ի պարագայում 2022 թ․-ի հոկտեմբերին կազմել են մոտ 442 մլն ԱՄՆ դոլար։ Այս ծավալները նախորդ ամսվա համեմատ աճել են 17 %-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ շուրջ 10,2 անգամ։ ԱՄՆ-ի պարագայում՝ փոխանցումների զուտ ներհոսքի ծավալները 2022 թ․-ի հոկտեմբերին կազմել են 26 մլն ԱՄՆ դոլար։ Վերջինս նախորդ ամսվա համեմատ աճել է 14 %-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 0,72 անգամ։

Կիսվեք այս հոդվածով