ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ 80 %-ՈՎ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ՝ 12 ՐՈՊԵՈՒՄ

1 Min Read

Աշխարհում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ մեքենաշինության ոլորտում: Մասսայաբար անցում է կատարվում էլեկտրամոբիլներին: Այդ նպատակով ստեղծվում են ընկերություններ, որոնք էլեկտրամոբիլների արդյունավետության բարձրացման մասով նոր լուծումներ են առաջարկում:

Հատկապես խնդիր է էլեկտրամոբիլների լիցքավորումը: Անհրաժեշտ են այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան հնարավորինս արագ և շատ լիցքավորել էլեկտրամոբիլները: Այս առումով հեղափոխական լուծում է առաջարկում Nio ընկերությունը: Վերջինս կառավարում է 1,285 և 9 միավոր էլեկտրակայաններ համապատասխանաբար Չինաստանում և Եվրոպայում: 2023 թ․-ի վերջում Nio ընկերությունը պլանավորում է իր էլեկտրակայանների թիվը Չինաստանում հասցնել 1,700, իսկ Եվրոպայում՝ 120 միավորի:

Այս ամենով ընկերությունը չի բավարարվելու: Մասնավորապես, ընկերությունը ստեղծել է Nio Generation 3.0 կայան, որը հնարավորություն ունի պահպանել 21 լիցքավորիչի համար նախատեսված էլեկտրաէներգիա և կատարել օրական 408 լիքավորում: Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ՝ նոր կայանները թույլ են տալու լիցքավորել էլեկտրամոբիլները մինչև 80 %-ով ռեկորդային՝ 12 րոպեում:

 

Կիսվեք այս հոդվածով