ԱՄԱՆՈՐՅԱ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Սուրբ Ծնունդն արդեն սկսել են տոնել Եվրոպայում, ԱՄՆ-ում և Կանադայում: Առջևում Նոր Տարին է, որին նույնպես մեծ խանդավառությամբ են պատրաստվում: Չնայած դրան՝ Եվրոպան վիրավոր է, քանի որ հենց նրա սրտում տեղի են ունենում իրապես ողբերգական իրադարձություններ. բազմաթիվ ուկրաինացիներ զոհվում են այս եղբայրասպան պատերազմում: Դրա հետևանքները բումերանգի պես հարվածում են Արևմուտքի երկրներին՝ ստեղծելով լարված տոնական տրամադրություններ բազմաթիվ երկրներում: Ինչպես նշում են հասարակ մարդիկ, հնարավոր չէ լիարժեք ուրախանալ, երբ հարևանդ ողբերգության մեջ է: 

Այս ամենով հանդերձ՝ տոնել կամ չտոնել՝ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում՝ հենվելով սեփական հասարակությունում առկա տրամադրությունների վրա: Նշելու կողմնակիցները, սակայն, գերակշռում են: Այս համատեքստում հետաքրքիր է հասկանալ՝ Եվրոպայում մանրածախ առևտրում կատարված տոնական ծախսերի սպասվելիք մակարդակները.

Գծապատկեր 1. Ամանորյա սպասվելիք ծախսերի միջին մակարդակները Եվրոպայում 2022 թ․-ին

Այս ցուցանիշով առաջատար է Մեծ Բրիտանիան, որտեղ տոնական ծախսերի ծավալները հասնելու են £ 82.2 մլրդ:  Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են հայտնվել Գերմանիան և Ֆրանսիան՝ համապատասխանաբար £ 73.27 մլրդ և £ 62.48 մլրդ ծախսերի ծավալներով: Այս ցուցակը եզրափակում է Իսպանիան, որտեղ տոնական ծախսերի ընդհանուր ծավալը հասնելու է £ 24.9 մլրդ

Տոնական գնումներ կատարելիս կարևոր է նաև չշրջանցել եվրոպական հայտնի ամանորյա շուկաները.

Գծապատկեր 2. Եվրոպացիների ամենասիրված ամանորյա տոնավաճառները 2022 թ․-ին

Առաջին հորիզոնականում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը: Այս քաղաքում գործում են Եվրոպայի լավագույն ամանորյա շուկաները:
Երկրորդ հորիզոնականում է շվեյցարական Բազելը, երրորդում՝ ֆրանսիական Մեցը, չորրորդում և հինգերորդում՝ համապատասխանաբար Վիեննան և ֆրանսիական Մոնբելյարը

Վերադառնալով ԱՄՆ նշենք, որ Արևմուտքի այս երկրում ամանորյա տոնակատարություններն առանձնահատուկ կերպով են նշում: ԷԼ ինչ Ամանորի տոնակատարություն՝ առանց երեխաների, ովքեր ստանում են բազմաթիվ նվերներ.

Գծապատկեր 3. Մեկ երեխայի հաշվով ամանորյա նվերի ծախսը ԱՄՆ-ում 2022 թ․-ին 

ԱՄՆ-ում հարցվածների 2 %-ը գտնում է, որ որևէ ծախս չի կատարելու երեխաներին նվեր գնելու համար, իսկ 9 %-ը՝ դեռևս չեն որոշել: Հարցումներին մասնակից ամերիկացիների 21 %-ը պատրաստվում է ամանորյա նվերի վրա ծախսել միջինում $ 50-$ 100, 17 %-ը՝ $ 200 և ավելի, իսկ 16 %-ը՝ $ 100 – $ 150:

Կիսվեք այս հոդվածով