FTX-ի հաճախորդները դատական հայց են ներկայացրել սնանկության դատարան, հույս ունենալով լինել առաջինը՝ Սեմ Բենքմեն-Ֆրիդի հիմնադրած կրիպտոարժույթի բորսայի փլուզման արդյունքում կորցրած միջոցների փոխհատուցման պարագայում, հաղորդում է Bloomberg-ը:
Խմբակային հայցը ներկայացվել է FTX-ի 4 հաճախորդի անունից՝ Դելավերի սնանկության դատարան: Հայցում նրանք նշում են, որ բորսայի ակտիվները պատկանում են իրենց, ոչ թե FTX-ին, և որ դատավորը որոշումը կայացնելիս պետք է առաջնահերթություն տա հաճախորդներին, այլ ոչ թե վարկատուներին։ Հաճախորդի միջոցները և ակտիվները, որոնք երբեք չեն պատկանել FTX-ին կամ Alameda-ին և չեն պատկանում այլ վարկատուների, «պետք է պահվեն բացառապես հաճախորդների համար», – նշվում է 63 էջանոց հայցում:
Հաճախորդները հայց են ներկայացրել նաև Alameda-ի նախկին գործադիր տնօրենի և FTX-ի հիմնադիր Քերոլայն Էլիսոնի նախկին ընկերուհու դեմ: Նրանք պնդում են, որ Բենկման Ֆրիդը և Էլիսոնը պետք է պատասխանատվության ենթարկվեն հավատարմագրային պարտավորությունների խախտման և իրենց ակտիվների սխալ օգտագործման համար:
FTX-ը, որը 2022 թվականի սկզբին գնահատվում էր 32 միլիարդ դոլար, փլուզվել է նոյեմբերի սկզբին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում