Apple-ի և Tesla-ի բաժնետոմսերը կտրուկ նվազել են

1 Min Read

Ամերիկյան Apple և Tesla ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ նվազել են ներդրողների մտավախությունների պատճառով՝ կապված Չինաստանից բաղադրիչների մատակարարման խնդիրներով։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է BBC-ն։

Հաղորդվում է, որ Tesla-ի բաժնետոմսերի գինը իջել է մինչև 109 դոլար, 73 %-ով ցածր՝ 2021 թվականի նոյեմբերին ընկերության ռեկորդային առավելագույն ցուցանիշից: Apple-ի բաժնետոմսերի գինը նվազել է մինչև 130 դոլար, ինչը 2021 թվականի հունիսից ի վեր ամենացածր մակարդակն է։

Ընկերությունները դժվարությամբ են կարողացել պահպանել Չինաստանում արտադրությունը՝ երկրի կառավարության COVID-19-ի նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականության պատճառով: Բազմաթիվ սահմանափակումների վերացումից հետո էլ նրանք ձեռնարկություններում բախվում են նաև կադրային ճգնաժամի։

Սպասվում է, որ ներդրողները զգույշ կլինեն և զերծ կմնան խոշոր ներդրումներից ամբողջ աշխարհում կարգավորող մարմինների կողմից տոկոսադրույքների բարձրացման, համաշխարհային տնտեսության դանդաղման և Ուկրաինայում շարունակվող հակամարտության պայմաններում:

Կիսվեք այս հոդվածով