Bloomberg Billionaires Index-ի համաձայն՝ Իլոն Մասկը 2022 թվականի սկզբից կորցրել է իր անձնական ունեցվածքից մոտ 140 միլիարդ դոլար։
Մասկի կարողության մեծ մասի կորուստը վերագրվում է Tesla-ի բաժնետոմսերի 68 % անկմանը և 44 միլիարդ դոլարով Twitter-ի գնմանը: Դեկտեմբերի 28-ի դրությամբ Իլոն Մասկի ընդհանուր կարողությունը գնահատվում է 130 միլիարդ դոլար:
Նշվում է, որ Մասկի մասնաբաժինը SpaceX-ում ներկայումս նրա ամենաթանկ ակտիվն է՝ 47 մլրդ դոլար, մինչդեռ Tesla-ում նրա մասնաբաժինը կազմում է մոտ 40 մլրդ դոլար։ Չնայած այն հանգամանքին, որ գործարարը Twitter-ը ձեռք է բերել 40 մլրդ դոլարով, փորձագետներն ընկերությունը գնահատում են ընդամենը 20 մլրդ դոլար։ Բացի այդ, ըստ Bloomberg-ի, Մասկի մասնաբաժինը The Boring Company-ում կազմում է 3,3 միլիարդ դոլար:
Չնայած կտրուկ անկմանը, գործարարը շարունակում է մնալ երկրորդը՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում։ LVMH-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Բեռնար Առնոն առաջին տեղում է՝ 163 միլիարդ դոլար կարողությամբ: Վարկանիշում երրորդ տեղը զբաղեցնում է հնդիկ գործարար Գաուտամ Ադանին՝ 116 մլրդ դոլար կարողությամբ, վեցերորդ տեղում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 106 մլրդ դոլար կարողությամբ։ Անցած տարվա ընթացքում նա կորցրել է 86,3 մլրդ դոլար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում