Apple-ի Չինաստանում գտնվող արտադրական գործարանը վտանգի տակ է հայտնվել կորոնավիրուսի զանգվածային ալիքի ֆոնին։ Վերլուծաբանները չեն բացառում, որ չորրորդ եռամսյակում ընկերության եկամուտները 3,5 տարվա մեջ առաջին անգամ կնվազեն։
Հոկտեմբերի վերջին Covid-ի նոր բռնկումների պատճառով Apple-ը բախվեց արտադրության խնդիրների և աշխատուժի պակասի գործարաններում, պահեստներում և լոգիստիկ այլ օբյեկտներում ողջ Չինաստանում, որտեղ կենտրոնացած են ամերիկյան տեխնոլոգիական հսկայի հիմնական արտադրամասերը:
Վերլուծաբանները կարծում են, որ ընկերության 2022 թվականի չորրորդ եռամսյակի եկամուտը ցածր կլինի մեկ տարի առաջ ստացված ռեկորդային 123,9 միլիարդ դոլարից: Իսկ զուտ եկամուտը, ըստ Visible Alpha-ի տվյալների, կնվազի ավելի քան 8%-ով՝ 2021 թվականի չորրորդ եռամսյակի 34,6 մլրդ դոլարի համեմատ։
Apple-ը ֆինանսական ռեկորդներ է սահմանել 14 եռամսյակ անընդմեջ կամ 3,5 տարի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում