Rolls-Royce ընկերությունը մշակել է նոր շարժիչ ապագայի ինքնաթիռների համար: Բավականին խոշոր այս շարժիչը անվանել են «UltraFa»: Նախատեսվում է, որ այն 25 %-ով ավելի արդյունավետ է աշխատելու և հանդիսանալու է ինքաթիռների հիմնական շարժիչներից մեկը:
«UltraFan»-ն խոշոր տուրբոֆան շարժիչ է, որի պտուտակի տրամագիծը կազմում է 3.56 մ, որը 5 %-ով ավելի մեծ է համեմատած «General Electric GE9X»-ի, շարժիչների հետ:
Rolls-Royce ընկերությունում կարծում են, որ մոտակա ժամանակներում ինքաթիռները դժվար թե կարողանան ամբողջությամբ հրաժարվել ավանդական վառելիքներից և այդ պատճառով իրենց շարժիչը ամբողջությամբ աշխատելու է ավիացիոն վառելիքով: Սակայն, անհրաժեշտության դեպքում հնարավորություն կա շարժիչները այնպես ձևափոխել, որպեսզի հնարավոր լինի անցում կատարել նոր տեսակի վառելիքների՝ օրինակ ջրածնին:
Չնայած այն հանգամանքին, որ օգտագործվելու է ավանդական վառելիք, «UltraFan»-ն ծախսելու է 4 անգամ ավելի քիչ վառելիք, քան ինքնաթիռների այլ շարժիչները, բացի այդ շարժիչը կրճատելու է վնասակար արտանետումների ծավալը: Այս ամենի արդյունքում այս շարժիչով ինքնաթիռների ծախսը էական նվազելու է՝ նպաստելով թռիչքների գների նվազեցմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում