Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը Նյու Յորքում վաճառքի է հանել բնակարանը, որը նախատեսված էր նրա դստեր՝ Ջենիֆերի համար։ Ձեռնարկատերն անշարժ գույքը գնահատել է ավելի ցածր, քան վճարել է գնելիս։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
Գեյթսը Հինգերորդ պողոտայում գտնվող բնակարանը ձեռք է բերել 5 միլիոն դոլարով, վաճառում է՝ 4,75 միլիոն դոլարով: Վաճառքի դեպքում ձեռնարկատերը փաստացի կկորցնի մի քանի հարյուր հազար դոլար։ Նշվում է, որ նա բնակարանը ձեռք բերել դստեր համար, որը պետք է այնտեղ ապրեր համալսարանն ավարտելուց հետո։ Պարբերականի տեղեկություններով ՝ աղջիկն ամուսնացել է և չի պատրաստվում այդ տուն տեղափոխվել։
Նոր սեփականատերերի տրամադրության տակ կհայտնվի գրեթե 223 քմ մակերեսով բնակարան։ Ներսում կա երեք ննջասենյակ, նույնքան սանհանգույց, աշխատասենյակ, խոհանոց և հյուրասենյակ։ Պատուհաններից բացվում է տեսարան դեպի քաղաք։ Ինտերիերը բաց գույներով է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում