Twitter-ի նոր ղեկավար Իլոն Մասկը հաճախ է ստիպում հյուրերին սպասել Սան Ֆրանցիսկոյում ընկերության կենտրոնակայանում նրա հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում է The Washington Post թերթը ՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
«Այցելուները ստիպված են մեկ ժամ կամ ավելի սպասել նրա հետ գործնական հանդիպմանը», – ասել է աղբյուրը: Ինսայդերների խոսքով՝ գործարարը հաճախ YouTube-ում տեսանյութեր է դիտում հենց հանդիպումների ժամանակ։
Twitter-ի մենեջերների խոսքով՝ հյուրերը գործարարի հետ հանդիպմանը սպասում են 10-րդ հարկում՝ ընկերության կոնֆերանսների սենյակի հարևանությամբ։ Միաժամանակ այցելուներին խնդրում են չխոսել Մասկի հետ այնքան ժամանակ, քանի դեռ միլիարդատերն ինքը չի նախաձեռնել զրույցը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իլոն Մասկը ներառվել է The Guardian թերթի՝ 2022 թվականի տեխնոլոգիական ընկերությունների ամենավատ գործադիր տնօրենների վարկանիշում։
Լրագրողների կարծիքով՝ գործարարը ցուցակում է հայտնվել Twitter-ի զանգվածային կրճատումների, նոր կանոնների ձևավորման, գրասենյակում աշխատելու պահանջի և սոցցանցի գլխավոր գրասենյակում մահճակալների տեղադրման համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում