Toyota Motor Corp.-ն իր գլոբալ արտադրությունը նոյեմբերին հասցրել է ռեկորդային բարձր մակարդակի։ Հակառակ անորոշ հեռանկարի մասին կանխատեսումներին՝ կապված կիսահաղորդիչների շարունակական պակասի և Չինաստանում Covid-ի դեպքերի աճի հետ:
Աշխարհի թիվ 1 ավտոարտադրողն անցյալ ամիս արտադրել է 833,104 ավտոմեքենա՝ 1,5%-ով ավելի, քան նախորդ տարի: Համաշխարհային վաճառքներն աճել են 2,9%-ով՝ հասնելով 796,484 միավորի:
Այդ թվում՝ Daihatsu Motor Co-ի դուստր ձեռնարկությունների կողմից հավաքված մեքենաները և Hino Motors Ltd.-ը՝ 982,552 և 884,112 միավոր արտադրությամբ և վաճառքով:
Այնուհանդերձ ավտոմոբիլային արդյունաբերությունը դեռևս ունի չիպերի և ավտոմոբիլային այլ մասերի պակաս, ինչպես նաև կանգնած է տարբեր մարտահրավերների առաջ:
Նոյեմբերի սկզբին Toyota-ն կրճատեց իր համաշխարհային արտադրական ուղեցույցը ֆինանսական տարվա համար՝ չիպերի պակասի պատճառով:
Toyota-ի ներքին արտադրությունը նոյեմբերին տարեկան կտրվածքով կրճատվել է 3,3%-ով՝ հասնելով 266,174 միավորի, մինչդեռ արտասահմանյան արտադրությունն աճել է 3,8%-ով՝ հասնելով 566,930 միավորի: Toyota-ի բաժնետոմսերն այս տարի նվազել են 13%-ով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում