ԱՄՆ-ից Tesla-ի սեփականատեր Դոմինիկ Նաթին պատմել է, որ իր էլեկտրական մեքենան հանկարծակի դադարել է լիցքավորվել ցրտին, ինչի պատճառով տղամարդը ստիպված է եղել չեղարկել իր ամանորյա ծրագրերը։ Այս մասին հայտնում է Business Insider պորտալը։
Նաթիի խոսքով՝ նա իր մեքենան լիցքավորել է -7° C ջերմաստիճանում, երբ մարտկոցում լիցքը 40 % է եղել։ «Անցավ երկու ժամ, և գրեթե ոչինչ չփոխվեց։ Լիցքավորումը շատ դանդաղ էր, և արագությունն իջավ, քանի որ սառչում էր: Ի վերջո, լիցքավորումն ամբողջությամբ դադարեց»,- ասել է էլեկտրոմոբիլի սեփականատերը։
Այնուհետև Նաթին փորձել է լիցքավորել Tesla-ն ինչպես տանը, այնպես էլ մեկ այլ լիցքավորման կայանում, սակայն խնդիրը չի լուծվել։ Արդյունքում էլեկտրամեքենան լիցքավորելու վրա նա ծախսել է 15 ժամ, սակայն այն այդպես էլ չի լիցքավորվել։ Ավտոսիրահարի խոսքով՝ ինքը ստիպված է եղել չեղարկել Սուրբ Ծննդյան իր ծրագրերը, քանի որ այլ մեքենա չունի, իսկ իր տարածքում տաքսի պատվիրել հնարավոր չի եղել։ Նաթին կապվել է Tesla-ի սպասարկման աջակցության կենտրոնի հետ, սակայն պատասխան չի ստացել:
Ավելի վաղ Tesla-ի մեկ այլ սեփականատեր TikTok սոցիալական ցանցում մի քանի տեսանյութ էր հրապարակել, որոնցում նա խոսում էր ձմռանը էլեկտրական մեքենայի հետ կապված նմանատիպ խնդիրների մասին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում