Ռուսաստանում ավտոմեքենաների արտադրությունը նախատեսվում է կրկնապատկել մինչև 2025 թվականը` համաձայն ավտոմոբիլային արդյունաբերության զարգացման ռազմավարության նպատակային սցենարի։
Ծրագիրը կիրականացվի պետական աջակցության ավելացմամբ։ Այս մասին հայտնել է փոխվարչապետ-Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը։
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը Մանտուրովը զեկուցել է մինչև 2035 թվականը Ռուսաստանի ավտոմոբիլային արդյունաբերության զարգացման ռազմավարության մասին։ Մանտուրովն ասել է, որ փաստաթուղթը նախատեսում է բազային և թիրախային սցենարներ։
Այսպիսով ակնկալվում է հասնել ավելի հավակնոտ ցուցանիշների արդեն առաջին փուլում՝ մինչև 2025թ. եռապատկել ավտոպահեստամասերի արտադրությունը և կրկնապատկել բոլոր տեսակի մեքենաների ընդհանուր արտադրությունը։
Նա նշել է, որ դրա շնորհիվ 2030 թվականին նախատեսվում է ներքին շուկայում մասնաբաժինը 40%-ից հասցնել 80%-ի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում