BanksNewsBanksNews
Ծանուցում Ցույց տալ ավելին
Վերջին նորությունները
Նոր տեխնոլոգիաներն օգնում են կանխատեսել երկրաշարժերը
Նոր տեխնոլոգիաներն օգնում են կանխատեսել երկրաշարժերը
7 Փետրվարի, 2023
ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վարքագիծը․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վարքագիծը․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
7 Փետրվարի, 2023
Վարչապետին ներկայացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին ներկայացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը
7 Փետրվարի, 2023
2023 թվականի հունվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները
2023 թվականի հունվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները
7 Փետրվարի, 2023
Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում վերականգնվել է առցանց  հերթագրումը
Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում վերականգնվել է առցանց հերթագրումը
7 Փետրվարի, 2023
Aa
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Վերնագիր: Ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ
Կիսվել
BanksNewsBanksNews
Aa
Որոնում
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Have an existing account? Sign In
Հետևել
BanksNews > Լուրեր > Լրահոս > Պաշտոնական > Ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ
ԼրահոսՊաշտոնական

Ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

26 Դեկտեմբերի, 2022
Կիսվել
4 Min Read
Ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ
Copyright © State Revenue Committee of RA All rights reserved
ԿԻՍՎԵԼ

Գաղտնիք չէ, որ ստվերային տնտեսության առկայությունը պայմանավորված է կանխիկ գումարների շրջանառության հետ, հետևաբար, տնտեսության մեջ առկա ստվերը նվազեցնելու ու թաքցված եկամուտները հարկային դաշտ բերելու նպատակով, հարկային մարմինը միջոցներ է ձեռնարկում՝ «Անկանխիկ գործառությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումների պահպանման նկատմամբ։

Մասնավորապես, կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում միասնական մտահղացման շրջանակում, մտացածին և ճշմարտանման տեղեկությունների օգտագործման միջոցով, «հարսանեկան միջոցառման» նախապատրաստության շրջանակում հսկիչ գնումներ են կատարվել։

Այդ նպատակով՝
— ավտովարձույթի ծառայություններ մատուցող «ՄԻԼԵՆԻՈՒՄ ՍՎԻԹ» ՍՊԸ-ից պատվիրվել է չորս ավտոմեքենա, ընդհանուր 860 000 ՀՀ դրամ արժեքով, որի համար կանխիկ վճարվել է 500 000 ՀՀ դրամ կանխավճար, սակայն գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմել է 1 000 000 ՀՀ դրամ:

— «ՄՈՆ ԱՄԻ» ֆիրմային անվամբ ծաղիկների վաճառքով և դիզայնով զբաղվող «ՄՈՆԱՄԻ» ՍՊԸ-ից պատվիրվել է 3 500 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հարսանեկան ձևավորում, որի համար վճարվել է 1 000 000 ՀՀ դրամ կանխավճար, որը վճարվել է առձեռն, որի գանձումից հետո չի
տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմել է 990 656 ՀՀ դրամ:

— «ԱԳՆԵՍ ՔԵՅԿՍ» ֆիրմային անվամբ հարսանյաց տորթերի պատրաստման և վաճառքի գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատեր Ագնեսա Ավագյանի հրուշակեղենի խանութից պատվիրվել է 1 100 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հարսանեկան տորթ, որի համար վճարվել է 500 000 ՀՀ դրամ կանխավճար, որը վճարվել է առձեռն, որի գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմել է 825 320 ՀՀ դրամ:

— «Go travel» ֆիրմային անվամբ, տուրիստական գործունեությամբ զբաղվող «ՄԻԼԱՄԱՔՍ» ՍՊԸ-ից պատվիրվել է տուրիստական ճամփորդություն դեպի Մալդիվյան կղզիներ 2 575 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ, որից 500 000 ՀՀ դրամը, որպես կանխավճար, վճարվել է կանխիկ եղանակով` առձեռն, որի գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին»
ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմել է 700 735 ՀՀ դրամ:

— «Grace Bridals» ֆիրմային անվամբ հարսի զգեստի վարձույթով և վաճառքով զբաղվող «ԱԼՅՈՒՐ» ՍՊԸ-ի հարսանյաց հագուստի սրահում պատվիրվել է 500 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հարսանեկան զգեստ, որի համար վճարվել է 100 000 ՀՀ դրամ կանխավճար, որի գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել ՀԴՄ կիրառության պահպանման կանոնները: Արձանագրված տուգանքի չափը կազմել է 206 150 ՀՀ դրամ:

— Հարսանյաց հանդիսավարների զույգին, որոնք հաշվառված են որպես անհատ ձեռնարկատեր Տարոն Իսպիրյան և անհատ ձեռնարկատեր Թամարա Պետրոսյան, առաջարկվել է վարել հարսանեկան հանդիսությունը, որի դիմաց պահանջված գումարը կազմել է 2 000 000 ՀՀ դրամ։ Այդ նպատակով կանխիկ վճարված 500 000 ՀՀ դրամ կանխավճարի դիմաց չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմում է 1 000 000 ՀՀ դրամ:

Հորդոր
Առկա իրավակարգավորումներով պայմանավորված՝ ՀԴՄ կտրոնների տրամադրումը պարտադիր է: Ընդ որում, հաճախ կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները խախտելը կարող է վկայել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների կատարման ռիսկի մասին, ուստի ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է բոլոր սեփականատերերին, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողներին, բոլոր շահառուներին՝ ընդունել ի գիտություն օրենքի պահանջը և պահպանել կանխիկի սահմանափակման կարգավորումներն ու հարկային
կարգապահությունը։

Ելնելով ստեղծված իրավիճակից և գնահատելով ստացված օպերատիվ տվյալները՝ ՊԵԿ-ը մշտապես հսկողության տակ է պահելու նշված վարքագիծ դրսևորող անձանց բացահայտումը և առկա արատավոր երևույթների կանխումը։

Հայտնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

You Might Also Like

Վարչապետին ներկայացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը

2023 թվականի հունվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները

Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում վերականգնվել է առցանց հերթագրումը

Դրամաշնորհային մրցույթ՝ «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ» ծրագրի համար

Իլոն Մասկն արդարացվել է

vard.grigoryan 26 Դեկտեմբերի, 2022
Կիսվեք այս հոդվածով
Facebook Twitter Pinterest LinkedIn Telegram Email Copy Link Print
Թողնել մեկնաբանություն Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Գտեք մեզ սոց. ցանցերում

Ad image

Կարդացեք նաև

Վարչապետին ներկայացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը
ԼրահոսՊաշտոնական

Վարչապետին ներկայացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը

7 Փետրվարի, 2023
2023 թվականի հունվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները
ԼրահոսՊաշտոնական

2023 թվականի հունվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները

7 Փետրվարի, 2023
Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում վերականգնվել է առցանց  հերթագրումը
ԼրահոսՊաշտոնական

Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում վերականգնվել է առցանց հերթագրումը

7 Փետրվարի, 2023
Դրամաշնորհային մրցույթ՝ «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ» ծրագրի համար
ԼրահոսՊաշտոնական

Դրամաշնորհային մրցույթ՝ «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ» ծրագրի համար

7 Փետրվարի, 2023

© BANKSNEWS.am

  • Լրահոս
  • Բիզնես
  • Բանկեր
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Հետևեք մեզ

Բաժանորդագրվեք մեր էջերին և բաց մի թողեք մեր վերջին նորությունները․

Facebook Telegram Youtube

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Մոռացե՞լ եք գաղտնաբառը