Ներկայիս թվային աշխարհում կարևոր բաղադիչներից է անվտանգությունը հաքերային կամ կիբեր հարձակումներից: Սա ահաբեկչության թվային տարբերակն է: Վերջինիս պատճառած վնասները կարող են հավասարվել սովորական ահաբեկչության զոհերին և ավերածություններին:
Պատկերացրեք հաքերների խումբը խարխլում է ինչ-որ պետության միջուկային կայանի աշխատանքները, որի արդյունքում տեղի է ունենում անկառավարելի ռեակցիա՝ բոլոր հնարավոր հետևանքներով: Կիբերհարցակումների արդյունքում միլիարդավոր դոլարների վնասներ են պատճառվում:
Նման մի հաքերային հարձակման արդյունքում, որը տեղի է ունեցել ամերիկյան Բրուքլինի հիվնադանոցային ցանցի վրա, ստիպել է անցում կատարել թղթային շրջանառությանը:
Այս խայտառակ իրավիճակը տևելու է շաբաթներ մինչև մասնագետները կկարողանան հիվանդանոցային ցանցի բազաները ապահովագրել հերթական հարձակումներից:
Հաքերային այս հարձակման արդյունքում չեն տուժել հիվանդները, սակայն բարդացել է հիվանդանոցի աշխատակիցների աշխատանքը, ովքեր վերջին տարիներին վարել են բացառապես էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում