Դանիական բանկի տարեկան զեկույցում կանխատեսվում է, որ համաշխարհային տնտեսությունը կմտնի «պատերազմական տնտեսության ռեժիմ, որտեղ ինքնիշխան տնտեսական օգուտներն ու ինքնապահովումը գերակայում են գլոբալիզացիան՝ միջազգային առևտրի ավելի ակտիվ և ազատ տեղաշարժով»։
2023 թվականի համար Saxo Bank-ի «սկանդալային կանխատեսումները» ներառում են մսի արգելք, ոսկու գների կտրուկ աճ և «Ո՛չ Brexit»-ին քվեարկություն Մեծ Բրիտանիայում:
Գալիք տարվա համար բանկի կոշտ տնտեսական կանխատեսումների շարքում Saxo Bank-ի ռազմավարական ապրանքների վերլուծաբանների տնօրեն Օլե Հանսենը նշել է, որ ոսկու գինը 2023 թվականին կհասնի 3000 դոլարից ավելի` ունցիայի* դիմաց, ինչը հսկայական աճ է` մոտ 67%-ով ավելի, քան ներկայիս գինը` 1797 դոլար մեկ ունցիայի դիմաց։
Ըստ զեկույցի՝ «աճող պատերազմական տնտեսության մտածելակերպը» ոսկին դարձնում է ավելի գրավիչ, քան արտարժույթի պահուստները:
Ըստ CRU համաշխարհային ապրանքային տնտեսության վերահսկող կազմակերպության՝ թեև վերլուծաբաններն ակնկալում են ոսկու գնի բարձրացում 2023 թվականին, այս մասշտաբի աճը քիչ հավանական է:
Կանխատեսվում է նաև, որ հավանաբար ևս մեկ հանրաքվե կանցկացվի՝ չեղյալ համարելու առաջին հանրաքվեի արդյունքները, որը թույլ տվեց Բրիտանիային դուրս գալ Եվրամիությունից 2016-ին, այսպիսով շտկելով բրիտանական տնտեսության վատթարացումները, որոնք առաջացել էին դուրս գալուց հետո:
Նոյեմբերի հարցումը ցույց է տվել, որ 59%-ը կարծում է, որ Brexit-ը (Եվրամիությունից առանձնանալու հանրաքվեն) «որոշակի վատ» կամ «շատ վատ» է եղել, մինչդեռ միայն 2%-ն է ասել, որ այն «լավ» է անցել:
Saxo-ի գալիք տարվա այլ կանխատեսումներից են Ճապոնիայի իենի կապը ԱՄՆ դոլարին և Եվրամիության միասնական բանակի ձևավորումը: Այնուամենայնիվ, բոլոր կանխատեսումները ունեն 5-10% հավանականությամբ ։
Վերջին տասնամյակի ընթացքում Բանկը ամեն տարի հրապարակել է սարսափելի կանխատեսումների մի շարք, և դրանցից մի քանիսն իրականություն են դարձել: 2015-ին Saxo-ն կանխատեսեց, որ Մեծ Բրիտանիան կքվեարկի Եվրամիությունից դուրս գալու օգտին, կանխատեսեց, որ Գերմանիան 2019-ին կմտնի ռեցեսիա, որից Գերմանիան հազիվ թե խուսափեց, և գրազ եկավ, որ բիթքոյնը արագ աճ կունենա 2017-ին:
* Ունկի (ունցիա) — Զանգվածի չափման միավոր, հեղուկի չափման միավոր։ Մեր օրերում օգտագործվում է թանկարժեք մետաղների զանգվածի չափման համար, ինչպես նաև այն երկրներում, որտեղ զանգվածը չափվում է ֆունտերով։