Twitter-ի սեփականատեր ու ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ սոցիալական ցանցին առայժմ սնանկություն չի սպառնում։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում։
«Twitter-ը դեռ ապահով վիճակում չէ, բայց և սնանկության եզրին էլ չէ։ Դեռ շատ աշխատանք կա տանելու»,- գրել է ձեռներեցը։
Նշենք, որ նոյեմբերին Իլոն Մասկը հնարավոր է համարել Twitter-ի սնանկացումը, եթե վերջերս ձեռք բերված սոցիալական ցանցը չկարողանա ավելի շատ գումար վաստակել, քան ծախսում է: Ըստ The Information-ի, նա նաև ասել է ընկերության աշխատակիցներին, որ հաջորդ տարի նրանք կարող են բախվել «մի քանի միլիարդ դոլար միջոցների արտահոսքի»:
Իլոն Մասկը Twitter-ի գնման գործարքն ավարտել է հոկտեմբերի 27-ին: Պայմանագրի գումարը կազմել է 44 մլրդ դոլար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում