BanksNewsBanksNews
Ծանուցում Ցույց տալ ավելին
Վերջին նորությունները
Համագործակցության նոր ձևաչափ ՀԲՄ և ՀՊՏՀ միջև․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Համագործակցության նոր ձևաչափ ՀԲՄ և ՀՊՏՀ միջև․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
27 Հունվարի, 2023
Սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները ռեկորդային անկում են գրանցում
Սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները ռեկորդային անկում են գրանցում
27 Հունվարի, 2023
Նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում
Նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում
27 Հունվարի, 2023
💱 Տարադրամի և կրիպտոարժույթի փոխարժեք — Հունվարի 27, 2023
💱 Տարադրամի և կրիպտոարժույթի փոխարժեք — Հունվարի 27, 2023
27 Հունվարի, 2023
Թափուր պաշտոններ ՄՊՀ-ում
Թափուր պաշտոններ ՄՊՀ-ում
27 Հունվարի, 2023
Aa
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Վերնագիր: Մանկատանը տրամադրված ավելի քան 8 մլն ՀՀ դրամ հափշտակելու մեղադրանք է ներկայացվել
Կիսվել
BanksNewsBanksNews
Aa
Որոնում
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Have an existing account? Sign In
Հետևել
BanksNews > Լուրեր > Լրահոս > Պաշտոնական > Մանկատանը տրամադրված ավելի քան 8 մլն ՀՀ դրամ հափշտակելու մեղադրանք է ներկայացվել
ԼրահոսՊաշտոնական

Մանկատանը տրամադրված ավելի քան 8 մլն ՀՀ դրամ հափշտակելու մեղադրանք է ներկայացվել

23 Դեկտեմբերի, 2022
Թարմացվել է 2022/12/23 at 3:26 ե.
Կիսվել
3 Min Read
Մանկատանը տրամադրված ավելի քան 8 մլն ՀՀ դրամ հափշտակելու մեղադրանք է ներկայացվել
ԿԻՍՎԵԼ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Հ. Վ.-ն, 2018-2021 թվականների ընթացքում որպես հաշվապահ, այնուհետև որպես գլխավոր հաշվապահ աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում, յուրացման եղանակով հափշտակել է պետական բյուջեից տրամադրված և բարեգործական միջոցներից ՊՈԱԿ-ին նվիրաբերված առանձնապես խոշոր չափերի՝ 8.147.390 ՀՀ դրամը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Վ.-ն, աշխատելով ռադիո-էլեկտրասարքավորումների նորոգմամբ զբաղվող ՍՊ ընկերությունում, այդ հանգամանքը թաքցրել է ՊՈԱԿ-ի տնօրենից և որպես հաշվապահ 2018թ.-ին աշխատանքի ընդունվել հիշյալ մանկատանը: Հ. Վ.-ն, ի պաշտոնե լիազորված լինելով միանձնյա տնօրինել ՊՈԱԿ-ի բանկային հաշվեհամարին առկա դրամական միջոցները, նշված հաշվին առկա գումարը 2018 թ.-ի տարբեր ամիսներին մաս-մաս փոխանցել է ՊՈԱԿ-ի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ չգտնվող՝ ռադիո-էլեկտրասարքավորումների նորոգմամբ զբաղվող վերը նշված ՍՊ ընկերության բանկային հաշվին և յուրացման եղանակով հափշտակել մանկատանը պետական բյուջեի միջոցներից տրամադրված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 5.452.390 ՀՀ դրամը, որն այնուհետև կանխիկացրել և տնօրինել է սեփական հայեցողությամբ:

Նախաքննությամբ բացահայտվել է նաև, որ 2019 թ.-ին ՊՈԱԿ-ի բանկային հաշվարկային հաշիվը ենթակա է եղել փակման, իսկ դրամական միջոցների մնացորդը՝ պետական գանձապետական հաշվին փոխանցման: ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը, սակայն. համապատասխան միջոցներ չի ձեռնարկել հաշվարկային հաշվի փակման ուղղությամբ, և այդ հանգամանքից օգտվելով՝ Հ. Վ.-ն, իբրև մատուցված ծառայությունների դիմաց, ՊՈԱԿ-ի հաշվից վերը նշված նույն ՍՊԸ-ի հաշվին փոխանցել է բարեգործական միջոցներից ՊՈԱԿ-ին տրամադրված 2.695.000 ՀՀ դրամը, որը հետագայում կանխիկացրել և տնօրինել է սեփական հայեցողությամբ:

Այսպիսով, Հ. Վ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է պետությանը և ՊՈԱԿ-ին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8.147.390 ՀՀ դրամը՝ պետությանը պատճառելով 5.452.390 ՀՀ դրամի, ՊՈԱԿ-ին՝ 2.695.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Այնուհետև, վերը նշված հափշտակությունները քողարկելու նպատակով, Հ. Վ.-ն ՊՈԱԿ-ի համապատասխան հաշվետվություններում իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ է մտցրել յուրացված դրամական միջոցներն իբրև նպատակային նշանակությամբ ծախսելու վերաբերյալ: Վերոհիշյալ կեղծ հաշվետվությունները դրվել են շրջանառության մեջ՝ ներկայացվելով լիազոր պետական մարմնին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

Վերը նշված հանցավոր արարքների համար Հ. Վ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

You Might Also Like

Սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները ռեկորդային անկում են գրանցում

Նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում

Lexus-ի ղեկավարը ստանձնում է Toyota-ի գլխավոր տնօրենի պաշտոնը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է

Վրաստանում փողերի լվացման միջազգային սխեմա է բացահայտվել

vard.grigoryan 23 Դեկտեմբերի, 2022
Կիսվեք այս հոդվածով
Facebook TwitterEmail Print
Թողնել մեկնաբանություն Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Գտեք մեզ սոց. ցանցերում

Ad imageAd image

Կարդացեք նաև

Սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները ռեկորդային անկում են գրանցում
ԲիզնեսԼրահոս

Սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները ռեկորդային անկում են գրանցում

27 Հունվարի, 2023
Նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում
ԼրահոսՊաշտոնական

Նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում

27 Հունվարի, 2023
Lexus-ի ղեկավարը ստանձնում է Toyota-ի գլխավոր տնօրենի պաշտոնը
ԲիզնեսՄիջազգային

Lexus-ի ղեկավարը ստանձնում է Toyota-ի գլխավոր տնօրենի պաշտոնը

27 Հունվարի, 2023
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է
Պաշտոնական

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է

27 Հունվարի, 2023

© BANKSNEWS.am

  • Լրահոս
  • Բիզնես
  • Բանկեր
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Հետևեք մեզ

Բաժանորդագրվեք մեր էջերին և բաց մի թողեք մեր վերջին նորությունները․

Facebook Telegram Youtube

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Մոռացե՞լ եք գաղտնաբառը