Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը գնալով ավելի է խորանում: Երեկ ԱՄՆ-ում հյուրընկալված Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկիին ժպիտների միջավայրում ողջունել է նախագահ Բայդենը՝ նշելով, որ ուկրաինացիների պայքարն արդար է և ԱՄՆ-ն ամեն կերպ աջակցելու է երկրին: Մինչ Զելենսկին մասնակցում էր ամերիկյան <<մասկի շոուին>>, սպանվում են հազարավոր ուկրաինացիներ ու ռուսներ: Իրավիճակը հակամարտության գոտում իրական հումանիտար աղետ է, որի հետևանքները դեռևս տարիներ շարունակ իրենց զգացնել են տալու:
ԵՄ-ն ներկայացրեց ՌԴ դեմ կազմված պատժամիջոցների թվով 9-րդ փաթեթը՝ ոչ պատշաճ գործելաոճ առաջավոր Եվրոպայի համար. չէ որ այդկերպ էական վնասներ են հասցվում սովորական ռուսներին, որոնք ոչ միայն կապ չունեն ծավալվող իրադարձությունների հետ, այլև պատասխանատու չեն Պուտինի ստեղծած օլիգարխիկ համակարգի գործունեության համար:
Այդուհանդերձ, եվրոպացիներին դա շատ չի հուզում. նրանք արդեն շրջանառության մեջ են դրել պատժամիջոցների 9-րդ փաթեթը.
Գծապատկեր 1. ԵՄ-ի կողմից ներկայացված ռուսական պատժամիջոցների 9-րդ փաթեթի բովանդակությունը
ԵՄ-ն և Արևմուտքի մյուս երկրները վերջին ժամանակներին Իրանին մեղադրում էին ՌԴ-ին ԱԹՍ-ներ տրամադրելու մեջ: Բացի այդ՝ ՌԴ իշխանությունները որոշել են ՌԴ-ում բացել իրանական ԱԹՍ-ների արտադրություն: Հիմք ընդունելով այն փաստը, որ ԱԹՍ-ներն ակտիվ կերպով օգտագործվել են Ուկրաինայի դեմ, որոշում է կայացվել է՛լ ավելի խստացնել ՌԴ-ի ԱԹՍ-ներին և ավիացիոն ոլորտում ապրանքների և տեխնոլոգիաների արտահանումը: Արգելվում են եվրոպական ներդրումների հոսքը ՌԴ հանքարդյունաբերություն և էներգետիկ ոլորտներ: Սառեցվում են ռուսական ևս երկու բանկի ակտիվներ: Կասեցվում են ռուսական բազմաթիվ հեռուստաընկերությունների լիցենզիաները: Այս փաթեթի միակ մեղմացուցիչ հանգամանքը այն է, որ հանվում են ԵՄ սահմանափակումները մի շարք ռուսական ֆիզանձանց և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք էական դերակատարում ունեն պարարտանյութերի և հացահատկի արտադրության և իրացման գործում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում