Ռուսաստանի կառավարության կողմից հայտարարված մոբիլիզացիայի արդյունքում տեղի ունեցավ ռուսաստանցիների մի ստվար զանգվածի արտագաղթ: Այս մարդիկ իրենց հանգրվանը գտան Հայաստանում, Իսրայելում, Վրաստանում և այլ երկրներում:
Նկատենք, որ ռուսաստանցիների արտագաղթն ավելի վաղ էր սկսվել, երբ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Արևմուտքը պատժամիջոցներ սահմանեց ՌԴ ֆինանսական համակարգի, բարձր տեխնոլոգիական ոլորտի և այլ՝ տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ճյուղերում:
ՌԴ թվային զարգացման նախարարության ղեկավարի՝ Մասկութ Շադաևի տվյալներով, Ռուսաստանը լքել է 100 հազար IT մասնագետ, որոնք կազմում են ոլորտի աշխատակիցների 10 %-ը: Մարդիկ լքել են երկիրը, սակայն աշխատում են այդ երկրի համար:
Նախարարի տվյալներով, ՌԴ-ն լքած IT մասնագետների 80 %-ը շարունակում է հեռավար սկզբունքով աշխատել ՌԴ IT ընկերություններում: Հաշվի առնելով այս փաստը` նախարարությունը դեմ է այն օրենքին, որով սահմանափակվում են երկիրը լքած ՌԴ քաղաքացիների հեռավար աշխատելու իրավունքները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում