WhaleChart կրիպտոարժույթի նորությունների հարթակի Twitter-յան պաշտոնական էջը հարցում է անցկացրել՝ պարզելու, թե ով է կրիպտոարդյունաբերության ամենաազդեցիկ մարդը 2022 թվականին։
Հարցումն ուներ չորս տարբերակ, որոնցից օգտվողները կարող էին ընտրել՝ Ethereum-ի համահիմնադիր Վիտալիկ Բուտերինին, Cardano-ի հիմնադիր Չարլզ Հոսկինսոնին, Binance-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Չանգպենգ «CZ» Չժաոին և սնանկ FTX-ի հիմնադիր Սեմ Բենքմեն-Ֆրիդին:
Չնայած նրանք բոլորն էլ կրիպտոարդյունաբերության նշանավոր դեմքեր են, բայց առաջատար դարձել է Binance-ի գործադիր տնօրեն Չանգպեն Չժաոն՝ հավաքելով ձայների 35,5%-ը:
Հոսկինսոնը 34,3% ձայնով երկրորդ տեղում է, որին հաջորդում է Սեմ Բենքմեն-Ֆրիդը՝ 18,9% ձայնով։ Վիտալիկ Բուտերինը հավաքել է ձայների ընդամենը 11,3%-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում