ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ 2022 Թ. 3-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

ՎԿ տվյալների համաձայն՝ 2022 թ․-ի երրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում գործում է 7 ապահովագրական ընկերություն։ Հավելենք, որ գործող ապահովագրական պայմանագրերի քանակը 2022 թ․-ի սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 943,322 միավոր։

2022 թ․-ի երրորդ եռամսյակում ապահովագրավճարների և ապահովագրական հատուցումների մասով առկա է հետևյալ վիճակագրությունը․

Գծապատկեր 1. Ապահովագրավճարների և ապահովագրական հատուցումների ծավալները 2022 թ․-ի երրորդ եռամսյակում

2022 թ․-ի երրորդ եռամսյակում ապահովագրավճարների ծավալները կազմել են 13,803․1 մլն դրամ։ Վերջինս, 2021 թ․-ի երրորդ եռամսյակի համեմատ, աճել է մոտ 21 %-ով։ Մյուս կողմում ապահովագրական հատուցումներն են, որոնց ծավալները 2022 թ․-ի երրորդ եռամսյակում կազմել են 8,077 մլն դրամ։ 2021 թ․-ի երրորդ եռամսյակի համեմատ ապահովագրական հատուցումների ծավալները 2022 թ․-ի երրորդ եռամսյակում աճել են մոտ 32 %-ով։ Ապահովագրական հատուցումներ/ապահովագրավճարներ հարաբերակցությունը 2022 թ․-ի երրորդ եռամսյակում կազմել է ընդամենը 59 %։ Նշենք, որ այն պարագայում, երբ 2021 թ․-ի երրորդ եռամսյակում հատուցումներ/ապահովագրավճարներ հարաբերակցությունը արձանագրվել է 53 % մակարդակում։

Ուսումնասիրենք ապահովագրական հատուցումներ/ապահովագրավճարներ հարաբերակցությունը՝ ըստ ապահովագրական տարբեր պրոդուկտների․

Գծապատկեր 2. Ապահովագրական հատուցումներ/ապահովագրավճարներ հարաբերակցությունը՝ ըստ ապահովագրության տեսակների՝ 2021 և 2022 թթ․-ի երրորդ եռամսյակում

Ապահովագրական հատուցումներ/ապահովագրավճարներ հարաբերակցության առավելագույն մակարդակը՝ 74,3 %, դիտվել է անձնական ապահովագրության պարագայում։
Երկրորդ հորիզոնականում է գույքի ապահովագրությունը 68,4 % մակարդակով։ Վերջինս, 2021 թ․-ի երրորդ եռամսյակի համեմատ, գրեթե կրկնապատկվել է։ Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պարագայում ունենք հատուցումներ/ապահովագրավճարներ հարաբերակցության 54,8 % մակարդակ։ Նվազագույն մակարդակը նկատվում է ապահովագրության այլ տեսակների գծով՝ 0,1 %։ 2022 թ․-ի երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, հատուցումներ/ապահովագրավճարներ հարաբերակցության մակարդակը փոփոխություն չի կրել պատասխանատվության ապահովագրության պարագայում՝ 4,8 %։

Կիսվեք այս հոդվածով