Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, որը գլխավորում է Tesla ընկերությունը, հայտարարել է, որ պատրաստվում է առնվազն երկու տարով դադարեցնել ընկերության բաժնետոմսերի վաճառքը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գործակալության տեղեկություններով ՝ Մասկը կանխատեսում է թանկարժեք ապրանքների պահանջարկի անկում, քանի որ 2023 թվականին տնտեսությանը լուրջ ռեցեսիա է սպասվում։
«Այս պահից սկսած երևի առաջիկա երկու տարվա ընթացքում ես չեմ վաճառի Tesla-ի բաժնետոմսերը»,- պարզաբանել է ձեռներեցը։
Ավելի վաղ Tesla-ի խոշոր ներդրող Գերբերը Մասկին անվանել էր ոչ պիտանի Twitter սոցիալական ցանցը ղեկավարելու համար։ Գերբերը հավելել էր, որ Մասկը պետք է հեռանա ընկերության ղեկավարի պաշտոնից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում