Գերմանիան ավարտել է Uniper էներգետիկ ընկերության ազգայնացումը

1 Min Read

Գերմանիայի կառավարությունն ավարտել է տեղական Uniper էներգետիկ ընկերության ազգայնացման գործընթացը, ասվում է ֆինանսների, էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության նախարարությունների համատեղ հայտարարության մեջ:

Գերմանիայի նախարարների կաբինետը ձեռք է բերում ընկերության բաժնետոմսերի մոտ 99 %-ը՝ մեկ բաժնետոմսի դիմաց 1,7 եվրո գնով։ Զեկույցում ասվում է, որ կառավարությունը 500 միլիոն եվրոյով գնում է Uniper-ի նախկին խոշորագույն բաժնետեր Fortum-ի բաժնետոմսերի 6 %-ը:

Գերմանիայի Դաշնային կառավարությունը պարտավորվում է մինչև 2028 թվականը նվազեցնել իր բաժնեմասն այնպես, որ այն չգերազանցի 25 %՝ գումարած մեկ բաժնետոմսը: Այդ ժամկետը կարող է երկարաձգվել միայն Եվրահանձնաժողովի թույլտվությամբ։ Ընկերության ամբողջական ազգայնացումը նա հաստատել է դեկտեմբերի 20-ին։

Uniper-ը ղեկավարում է Գերմանիայում կարևոր էներգետիկ ենթակառուցվածքները և առանցքային դեր է խաղում էլեկտրաէներգիայի և բնական գազի մատակարարման գործում, ասվում է նախարարությունների հայտարարության մեջ: Ընկերությունը խորը ճգնաժամի առաջ է կանգնած՝ կապված «Հյուսիսային հոսք» գազատարով Ռուսաստանից գազի մատակարարումների դադարեցման և 2022 թվականին գազի գների ուժեղ տատանումների հետ: Պետական ​​միջամտությամբ ընկերության փրկությունն անհրաժեշտ է Գերմանիա էներգակիրներ մատակարարելու համար, նշել են ֆինանսների, էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության նախարարություններից։

Կիսվեք այս հոդվածով