Առանց տնտեսվարողների աշխույժ աշխատանքի` հնարավոր չէ պատկերացնել երկրի զարգացումը: Տնտեսվարողներից յուրաքանչյուրը, անկախ իրենց չափսերից, մեծ ներդում են ունենում տնտեսության զարգացման, տեխնոլոգիական առաջխաղացման և զբաղվածության ապահովման գործում: Պետք է վարել այնպիսի տնտեսական քաղաքականություն, որը ճշգրիտ ազդակներ կուղարկի տնտեսական գործունեություն իրականացնող գերփոքր, փոքր, միջին և խոշոր տնտեսվարողներին:
Մեր հետևորդներին, կարծում ենք, հետաքրքիր կլինի` ինչպես են տարանջատում տնտեսվարողներին՝ ըստ չափսերի.
Գծապատկեր 1. Տնտեսվարողների դասակարգումը՝ ըստ վարձու աշխատողների միջին տարեկան թվաքանակի` 2022 թ․-ի դրությամբ
Գերփոքր են համարվում այն տնտեսվարողները, որոնք ունեն մինչև 9 աշխատող: Այստեղ խմբում են նաև նրանք, որոնք ընդհանրապես չունեն վարձու աշխատող:
10-49 աշխատող ունեցողները համարվում են փոքր, իսկ 50-249 աշխատողներ ունեցողները՝ միջին տնտեսվարողներ:
2021 թ․-ին ՀՀ-ում տնտեսվարողների ընդհանուր թիվը կազմել է 89,964 միավոր, որը, 2020 թ․-ի համեմատ, աճել է ընդամենը 8 %-ով: Ուսումնասիրենք նրանց բաշխումը՝ ըստ չափսերի.
Գծապատկեր 2. Գերփոքր, փոքր, միջին և խոշոր տնտեսվարողների թվաքանակի տեսակարար կշիռը տնտեսվարողների ընդհանուր թվաքանակում 2021 թ․-ին
Պարզվում է՝ ՀՀ –ում 2021 թ․-ին գործունեություն ծավալող տնտեսվարողների մոտ 95 %-ը գերփոքր են, 4.4 %-ը՝ փոքր, իսկ 0.8 %-ը և 0.1 %-ը՝ համապատասխանաբար միջին և խոշոր:
Տնտեսվարողները Երևանի և մարզերի միջև բաշխված են հետևյալ կերպ․
Գծապատկեր 3. Տնտեսվարողների թվաքանակի բաշխումը Երևանի և ՀՀ մարզերի միջև 2021 թ․-ին
Երևանում և ՀՀ մարզերում տնտեսվարողների թվաքանակը գրեթե հավասարաչափ է բաշխված՝ համապատասխանաբար 51 % և 49 %: Նկատենք, որ դեռևս 2020 թ․-ին տնտեսվարողների բաշխվածությունը կազմում էր 52 % Երևանում և 48 % մարզերում:
Հետաքրիր ցուցանիշ է նաև կազմակերպությունների մուտքի և ելքի նորման: Մասնավորապես, մուտքի նորման նկարագրում է շուկա մտած տնտեսվարողների թվաքանակի և ընդհանուր տնտեսվարողների թվաքանակի հարաբերակցությունը, իսկ ելքի նորման շուկան լքած և ընդհանուր տնտեսվարողների թվաքանակի հարաբերակցությունը․
Գծապատկեր 4. Տնտեսվարողների ելքի և մուտքի նորմաները Երևանում և ՀՀ մարզերում` 2021 թ․-ի դրությամբ
2022 թ․-ին հանրապետությունում մուտքի նորման կազմել է 15 %, իսկ ելքինը՝ 4 %: Դեռևս մեկ տարի առաջ մուտքի նորման կազմում էր 13.9 %, իսկ ելքինը՝ 10.9 %: Մուտքի ցուցանիշով ՀՀ ընդհանուր ցուցանիշին գերազանցել է Արագածոտնի մարզը՝ 17,4 %, իսկ ելքի ցուցանիշով՝ Շիրակի մարզը՝ 5 %։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում