Զիմբաբվեն ներկայումս արտադրում է իր 2000 մՎտ էլեկտրաէներգիայի առավելագույն պահանջարկի մոտ մեկ երրորդը և ունենում է օրական մինչև 18 ժամ էլեկտրաէներգիայի անջատում այն բանից հետո, երբ նրա հիմնական «Կարիբա» հիդրոէլեկտրակայանը դադարեցրել է էլեկտրաէներգիայի արտադրությունը ջրի ցածր մակարդակի պատճառով: Երկրի ածխի հանքերում հաճախակի են լինում վթարներ՝ ազդելով արդյունաբերության և տնային տնտեսությունների վրա:
Զիմբաբվեի՝ մինչև 2025 թվականը վերականգնվող էներգիայի աղբյուրներից 1,100 ՄՎտ էլեկտրաէներգիա արտադրելու ձգտումը դանդաղել է՝ անկախ էներգաարտադրողների ներդրումների բացակայության պատճառով, որը տուժել է երկրի արժույթի անկայունությամբ և ոչ տնտեսական սակագներով: Այս իրավիճակում երկրի իշխանություններն առաջարկել են խթաններ՝ արագացնելու մոտ $ 1 միլիարդ արժողությամբ 1000 մեգավատ արևային էներգիայի մասնավոր նախագծերը, քանի որ երկիրը փորձում է փակել էլեկտրաէներգիայի դեֆիցիտը, որը սպառնում է սրել առանց այդ էլ երկրում առկա տնտեսական խնդիրները:
Արևային էներգետիկայի ոլորտի մասնավոր ընկերություններից շատերը պահանջում են ֆինանսական միջոցներ` արևային էլեկտրաէներգիայի կայանների զարգացումը ֆինանսավորելու համար։ Ներդրողների հիմնական մտահոգություններից են շահաբաժիններ փոխանցելու և օտարերկրյա վարկերի սպասարկման անկարողությունը Զիմբաբվեում արտարժույթի խրոնիկ պակասի պատճառով: Այս մտահոգություններին ի պատասխան` կառավարությունը խոստանում է երկրի ԿԲ-ի մասնակցություն։ Կառավարության ծրագրերում կներառվի արևային էներգետիկային վերաբերող 27 նախագիծ՝ 1 միլիարդ դոլար արժողությամբ, որոնց չափերը տատանվում են 5 մՎտ-ից մինչև 100 մՎտ և 998 մՎտ կուտակային հզորությամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում