Ավարտվեց «The Artfor’s – արվեստ հանուն ավելիի. նկարիչները փրկում են կյանքեր» առցանց բարեգործական աճուրդը

1 Min Read

Ավարտվեց «The Artfor’s — արվեստ հանուն ավելիի. նկարիչները փրկում են կյանքեր» առցանց բարեգործական աճուրդը՝ հօգուտ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) և Վահե Մելիքսեթյան հիմնադրամի, որը մեկնարկել էր դեկտեմբեի 11-ին։ Մեկ շաբաթ շարունակ մեր հայրենակիցները Հայաստանից և սփյուռքից ուշի-ուշով հետևում էին օնլայն հարթակին, նոր գին առաջարկում իրենց սիրելի արվեստի գործը ձեռքից բաց չթողնելու և բարեգործություն անելու համար։ 

Արդյունքում վաճառվեց 30 նկար $7,850 (3,111,662 ՀՀ դրամ) ընդհանուր արժողությամբ, որից $4,100 (1,625,199 ՀՀ դրամ)՝ հօգուտ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի և $3,750 (1,486,463 ՀՀ դրամ)՝ Վահե Մելիքսեթյան հիմնադրամի, որից վերջինս 300,000 ՀՀ դրամը կփոխանցի ԶԱՀ-ին։ 

Աճուրդի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստանում և Արցախում պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և նրանց ընտանիքներին ավելի քան 4,400 զոհված և անհայտ բացակայող հերոսների ընտանիքների և ավելի քան 600 զինհաշմանդամություն ստացած զինծառայողների։ 

Կիսվեք այս հոդվածով