Արցախում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Արդեն շաբաթից ավելի է` ադրբեջանական ուժերը շարունակում են փակ պահել Արցախն աշխարհին կապող Լաչինի միջանցքը: Արդյունքում` 120,000 մարդ հայտնվել է անելանելի վիճակում:
Սննդամթերքից բացի սպառվում են դեղորայքը և կենսական անհրաժեշտության այլ կարևոր պարագաներ: Իսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բուժառուներին Արցախի բժիշկներն անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով ՀՀ մասնագետների հետ։
Սա, կարելի է ասել, արցախյան երկրորդ հումանիտար ճգնաժամն է: Հումանիտար ճգնաժամ է համարվում նաև մարդկանց տեղահանումը, ընտանիքների բաժանումը և այլն, որը նկատվում է 44-օրյա պատերազմից հետո։
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ադրբեջանին կոչ է արվում բացել միջանցքը: Չնայած իշխանությունների հայտարարություններին, որ Լաչինի միջանցքի հարցում առկա է միջազգային լայն շրջանակների աջակցությունը, իրավիճակը տեղում դեռ մնում է լարված, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում հայտարարում է, որ միջանցքը փակ չէ։
Նկատենք, որ Արցախի շրջափակումը միակ հումանիտար աղետը չէ աշխարհում: Կան էլ ավելի ճգնաժամային իրավիճակներ, որոնք նկարագրված են ստորև.
Ներկայումս աշխարհում զարգանում են հումանիտար աղետներ հետևյալ 5 ուղղություններով՝ Կենտրոնական Աֆրիկյան հանրապետություն, Հրվ. Սուդան, Մեքսիկա, Լիբերիա և Կոսովո:
ԿԱՀ-ում իսկական աղետ է: Երկիրը բաժանված է բազմաթիվ խմբավորումների միջև, որոնք տեղաբնակներին ենթարկում են անասելի տանջանքների: Հետաքրքիրն այն է, որ արևմտյան ուժերը մեղադրում են նաև ՌԴ-ին, որն օգնություն է ուղարկում աֆրիկյան այս պետության կառավարությանը։ Արևմուտքում էլ կարծում են, որ ռուսաստանցի վարձկաններն իրենց անմիջական մասնակցությունն են ունենում տեղի ունեցող վայրագություններին։
Հրվ. Սուդանում ծայրահեղ ծանր վիճակում են հայտնվել շարունակական պատերազմներից որբացած երեխաները: Երկրում սով է: Իրավիճակն այն աստիճանի է հասել, որ երեխաներն օգտվում են աղբանոցներից, սնվում փողոցներում՝ ձեռք բերելով բազում հիվանդություններ:
Այս աղետները մարդկության ոչ արդյունավետ կառավարման և համատարած անտարբերության արդյունք են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում